տուն Աշխարհ Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը տեղափոխվել են Լոս Անջելես

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը տեղափոխվել են Լոս Անջելես

280
0

Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Կանադայից տեղափոխվել են Լոս Անջելես՝ Մեգանի հայրենի քաղաք, որտեղ ապրում են նրա մայրն ու ընկերները։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նրանց հետ է 10 ամսական թագաժառանգը՝ Արչին։ Տունը, որտեղ նրանք ապրելու են,  գտնվում է Հոլիվուդի մոտ։ Արքայական զույգը ներկայում ինքնամեկուսացված է՝ կորոնավիրուսային համաճարակի հետևանքով։

Նշենք, որ հունվարի սկզբին Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարեցին  թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից հրաժարվելու մասին։