Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին հրաժարվել է թագավորական ընտանիքի Մաունթբեթեն-Վինձոր ազգանվան օգտագործումից: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Travalyst էկոլոգիական ճանապարհորդությունների իր նախաձեռնության գրանցման փաստաթղթերում Հարին որպես «արքայազն Հենրի Չարլզ Ալբերտ Դևիդ, Սասեքսի դուքս» է ներկայացել։ Նշված չեն եղել ոչ նրա ազգանունը, ոչ «թագավորական մեծություն» դիմելաձևը, որը նա կարող էր օգտագործել նախքան թագավորական արտոնություններից հրաժարվելը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։