տուն Աշխարհ Արքայազն Հարրին խնդրել է, որ իրեն անունով դիմեն

Արքայազն Հարրին խնդրել է, որ իրեն անունով դիմեն

345
0

Չորեքշաբթի օրը Էդինբուրգում 35-ամյա արքայազն Հարրին մասնակցել է իր կայուն զբոսաշրջային նախագծի՝ Travalyst-ի գագաթնաժողովին: Նա Booking.com, Skyscanner, Tripadvisor, Trip.com և Visa ապրանքանիշերի հետ միասին անցյալ տարի կոալիցիա է ստեղծել: Այս մասին հաղորդում է hellomagazine.com-ը:

Նախքան Սասեքսի դուքսի բեմ բարձրանալը, հյուրընկալող Այեշա Հազարիկան պատվիրակներին ասել է. «Նա հասկացրեց, որ մենք բոլորս նրան պարզապես Հարրի անվանենք: Այսպիսով, տիկնայք և պարոնայք, խնդրում եմ մեծ, ջերմ և շոտլանդական ողջույնի խոսքեր հղեք Հարրիին»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին մասնակցել Էր ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի կոմպոզիցիայի ձայնագրությանը:

Հիշեցնենք, որ Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն այլեւս չեն կարողանա ոչ անձնական, ոչ բիզնես ծրագրերում օգտագործել Sussex Royal ապրանքանիշը, քանի որ բրիտանական օրենքներով՝ նրանք իրավունք չունեն իրենց վերաբերյալ գործածել «թագավորական» (Royal) բառը՝ թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո։