Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին մասնակցել Է ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի կոմպոզիցիայի ձայնագրությանը, որը Bon Jovi ռոք-խմբի անփոփոխ ղեկավարն Է:
Երգի կատարումից մի հատված հրապարակվել Է Instagram-ում արքայազնի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի համատեղ օգտահաշվում:
Մեգան Մարքլը իր և Հարիի առաջնեկի՝ Արչիի հետ գտնվում է Կանադայում
Հիշեցնենք, որ Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն այլեւս չեն կարողանա ոչ անձնական, ոչ բիզնես ծրագրերում օգտագործել Sussex Royal ապրանքանիշը, քանի որ բրիտանական օրենքներով՝ նրանք իրավունք չունեն իրենց վերաբերյալ գործածել «թագավորական» (Royal) բառը՝ թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո։