Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարին և Մեգան Մարքլը, կդադարեն օգտագործել թագավորական տիտղոսները և չեն համարվի թագավորական պարտականություններ կատարող անդամներ, այս մասին հայտարարություն է տարածել Բուքինգհեմյան պալատը:

Նշվում է, որ կարգավիճակի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն գարնանը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մեկնել Էր Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարել էր իրենց արարողակարգային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին:
Մեգան Մարքլի հայր Թոմաս Մարքլն արձագանքել էր արքայազն Հարիի և իր դստեր՝ իրենց թագավորական լիազորություններից հրաժարվելու մասին որոշմանը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի նախաձեռնությամբ թագավորական ընտանիքի չորս տների ներկայացուցիչներ հանդիպեցին՝ քննարկելու Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրիի և նրա կին Մեգան Մարքլիթագավորական լիազորություններից հրաժարվելու հարցը:

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը թագավորական ընտանիքին նվիրված էքսպոզիցիայից հանել էր արքայազն Հարրիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մոմե արձանները։ Այս որոշման պատճառ էր դարձել նախկին Սասեքսի դուքսի ու դքսուհու՝ թագավորական ընտանիքի «բարձրաստիճան» անդամների լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունը։