տուն Աշխարհ Արքայազն Հարիի դժվար ճակատագրի մասին արքայազն Դիանայի մարգարեությունն իրականանում է

Արքայազն Հարիի դժվար ճակատագրի մասին արքայազն Դիանայի մարգարեությունն իրականանում է

207
0

Փորձագետները հակված են այն բանին, որ իրականանում է Դիանա Ֆրենսիս Սփենսերի՝ ավելի հայտնի որպես արքայադուստր Դիանա, մարգարեությունն իր կրտսեր որդու՝ արքայազն Հարիի ոչ հեշտ ճակատագրի մասին:

Majesty Magazine պարբերականի խմբագիր Ինգրիդ Սյուարդը հիշել է այն մասին, թե ինչ կարծիք է հայտնել արքայադուստր Դիանան փոքրիկ Հարիի մասին: Նա ասել է, որ նա կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր, սակայն չի առանձնանում ջանասիրությամբ, մշտապես կորցնում է հետաքրքրությունը և տարվում այլ բանով: Արքայադուստրը մտավախություն է հայտնել, որ կենտրոնացվածության, լուրջ գործը մինչև վերջ հասցնելու անկարողությունը կարող է խանգարել որդուն մեծ տարիքում:

Վերլուծելով այս խոսքերը՝ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մայրը ճիշտ է եղել: Չէ՞ որ Հարին Մեգան Մարկլի հետ ամուսնանալուց հետո սկսել է իրեն այլ կերպ պահել, հրաժարվել է արքայական լիազորություններից և մեկնել է ԱՄՆ: Սակայն այժմ արդեն ընկերներն ասում են, որ Հարին կարոտել է հայրենիքը և երազում է վերադառնալ Լոնդոն:

Փորձագետները նկատում են, որ այսպիսի մարդկանց մասին սովորաբար ասում են՝ «ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում»:

1in.am