Արքայադուստր Դիանայի մասին պատմող ֆիլմի պաստառը, որը փակցվել էր այն վայրի մոտակայքում, որտեղ զոհվել էր Դիանան, ֆիլմի ցուցադրությամբ զբաղվող ընկերության որոշմամբ հանվել է: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporterը: Le Pacte ընկերությունում հայտարարել են, որ պաստառն այդ վայրում է հայտնվել պատահական և դրանում միտում չկա:
Ալմա կամրջի մոտ կախված պաստառը Ուելսի արքայադուստր Դիանայի երկրպագուների շրջանում դժգոհություն է առաջացրել: Իսկ արքայադստեր ընկերուհին` Ռոզա Մոնկթոնն այս քայլը ցինիզմ և ամոթալի է համարել:
Տեղեկացնենք, որ գերմանացի ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի ֆիլմը բրիտանական վարձույթում հայտնվել է 2013-ի սեպտեմբերին և լավ խոսքերի է արժանացել քննադատների կողմից: Ֆրանսիայում այն կցուցադրվի այսօր: