տուն Լուրեր Արփինե Հովհաննիսյանը ինչպես է դիմավորելու Ամանորը

Արփինե Հովհաննիսյանը ինչպես է դիմավորելու Ամանորը

248
0

arpooAraratNews.am-ը շարունակում է տոնական հարցազրույցների շարքը: Այս անգամ մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Ամփոփելով անցյալ տարինˋ կնշե՞ք այն ձեռքբերումները, որ ունեցաք:

Ինչպես կյանքի ցանկացած շրջանում, այս տարի ևս եղել են թե´ ձեռքբերումներ, և թե´ կորուստներ: Ձեռքբերումներից կցանկանայի առաձնացնել այն, որ այս տարի դոցենտի գիտական կոչում ստացա, այս պահին ընթացքի մեջ են մի քանի կարևոր օրինագծեր, որոնք հաջորդ տարի ընդունվելուց հետո կլուծեն որոշ կարևոր հիմնախնդիրներ: Մարդկային առումով կարևոր ձեռքբերումս, կյանքի այս շրջափուլում արժեքների վերագնահատումն է, որն ինձ օգնում է առավել հեշտ ապրել:

Ինչպե՞ս եք անցկացնում Նոր տարին: Սիրում եք ամանորյա շրջագայությունները արտասահմանյան երկրներում:

Միշտ ընտանիքիս հետ: Եթե անգամ Հայաստանում կամ Երևանում չեմ լինում, միևնույն է դիմավորում եմ ընտանիքիս հետ: Այս տարին էլ բացառություն չէ, դիմավորելու եմ տանը, ընտանիքիս հետ:

Կնշե՞ք ամանորյա մի ավանդույթ, որը ձեր ընտանիքին է հատուկ:

Հատուկ ավանդույթ չկա, կարծում եմ, ինչպես գրեթե բոլոր հայ ընտանիքներում, Ամանորին ժամը 12-ին հավաքվում ենք սեղանի շուրջ, շնորհավորում միմյանց և լավագույն բարեմաղթանքները հղում:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2014 թվականից, անձնական կյանքում ի՞նչ փոփոխությունների եք սպասում:

2014 թվականից ակնկալիքներս շատ չեն, պարզապես ցանկանում եմ, որ լինի հարթ և կայուն տարի՝ իր հեշտ և դժվար պահերով, ցանկացած դժվարության հաղթահարման համար անհրաժեշտ ուժերով: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա առանց փակագծերը բացելու ասեմ, որ կարծում եմ,  այն լինելու է արմատական փոփոխությունների տարի:

Ձեր բարեմաղթանքները Հայաստանի քաղաքացիներին և մարդկությանը:

Շատ վերամբարձ բառեր չեմ ուզում ասել։ Մեր քաղաքացիներին մաղթում եմ պարզագույն մարդկային ուրախություններ` երջանիկ օրեր, բոլոր բարդ պահերը հաղթահարելու կամք, ունակություն և համբերություն, հավատ վաղվա օրվա նկատմամբ, մեր բոլոր զինվորներին բարի ծառայություն, նրանց սպասող ծնողներին էլ` վերադարձի բերկրանքի զգացում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here