տուն Հասարակություն Առողջապահություն Արցունքը՝ կորոնավիրուսի վարակման աղբյուր

Արցունքը՝ կորոնավիրուսի վարակման աղբյուր

366
0
DM Eye Diagnostics  ԲԿ-ը «Ֆեյսբուքում» գրում է. «Վերջին սուր շնչառական սինդրոմի (SARS) զարգացումները հաշվի առնելով` որոշեցինք անդրադառնալ կորոնավիրուսի և աչքերի անմիջական կապին:??

?Հարկ է հաշվի առնել, որ արտահոսող արցունքը, լինելով օրգանիզմի հաղուկի մի բաղկացուցիչ, կորոնավիրուսի վարակման աղբյուր կարող է հանդիսանալ: Ավելին` արցունքի կաթիլի մեջ վիրուսի առկայության հաստատման համար հնարավոր է այն դիտարկել՝ որպես զննման և ախտորոշման առարկա: Ռեցեպտորները տեղակայվում են եղջերաթաղանթի եւ շաղկապենու էպիթելի վրա: Վարակն ախտորոշվում է, երբ պոլիմերազային շղթայի ռեակցիայի (PCR) փորձարկումներով արցունքում նկատվում է դրա առկայությունը: Նշենք, որ PCR տեխնոլոգիայի միջոցով արցունքից վարակների ախտորոշումը լայնորեն կիրառվել է ակնաբույժների կողմից՝ այլ վիրուսների, վարակների ախտորոշման համար: SARS-ի կորոնավիրուսն արցունքներից ախտորոշելն ունի կարևոր դեր ակնաբուժության և բժշկության պրակտիկայում: Հիվանդության վաղ փուլում վիրուսի ախտորոշումը և մեկուսացնելու հնարավորությունն ապագա հիվանդների համար կարեւոր գործիք է, իսկ արցունքաբերության նմուշառումը պարզ եւ հեշտորեն կիրառելի է։

? «Դի Էմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավար, միկրովիրաբույժ Էմմա Ծառուկյանը հորդորում է հետեւել առողջությանը եւ պահպանել մի քանի կարեւոր կանոն.

✔️հասարակական վայրերում ձեռք չտալ դեմքին՝ քիթ, բերան, աչքեր
✔️ձեռքերն օճառով հաճախ լվանալ՝ օրը մի քանի անգամ
✔️հեռու մնալ սուր շնչական վարակով մարդկանցից եւ կրել դիմակ
✔️փորձել հնարավորինս հեռու մնալ մարդաշատ վայրերից

Մաղթում ենք առողջություն։

?Սիրով՝ «Դի Էմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժին։
☎️+374 99929987
?Հասցե` ք․Երևան, Ֆուչիկի 30»: