տուն Արցախ Արցախում 13 հոգուց վերցվել է փորձանմուշ․ 12-ի արդյունքները բացասական են, մեկի պատասխանը...

Արցախում 13 հոգուց վերցվել է փորձանմուշ․ 12-ի արդյունքները բացասական են, մեկի պատասխանը պարզ կլինի վաղը․ ԱՀ ԱՆ

172
0

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից  փորձանմուշ է վերցվել` ուղարկվել  լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ,  12 փորձանմուշի արդյունքները  բացասական են, 1-դեպքի  պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել:
Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։