Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախում:
Արցախի Հանրապետության ոստիկանության տվյալներով, նախօրեին՝ նոյեմբերի 13-ին, ժամը 20:40-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ՝ 1978 թ. ծնված Մ. Ղ.-ի կողմից վարած Mersedes Benz C 180 մակնիշի ավտոմեքենան Շահումանի Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող տեղամաս տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին գտնվող կամուրջից ընկել է Թութխուն գետի մեջ:
Միջադեպի հետևանքով վարորդը և ուղևորներ` Երևան քաղաքի բնակիչ՝ 1975 թ. ծնված Ա. Հ.-ն և Մարտակերտի շրջանի բնակիչ՝ 1986 թ. ծնված Ա. Ա.-ն մահացել են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։