«Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը Արցախի խնդրի հետագա կարգավորման եւ մեր տարածաշրջանում անվտանգության կայունության ապահովման համար կարևոր է»,- այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Արցախի նախագահական ընտրության արդյունքները եւ ասաց՝ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են ընդդիմադիր թեկնածուները: «Տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ: Դրա մասին վկայում են ընտրությունների արդյունքները: Արայիկ Հարությունյանին չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն, որն ինքնին խոսուն է»,- ասաց Փաշինյանը: