Վահրամ Պողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում կրկին անդրադարձել է Արցախում ընթացող ընտրությունների.
«Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը մտնում է ընտրատեղամասեր և մեր քաղաքական դաշինքի ու նախագահի դեմ ակնհայտ հակաքարոզչություն իրականացնում: Օրենքի կոպիտ խախտմամբ նա գորգոռալով վիրավորական արտահայտություններ է անում և փորձում է ազդել ընտրողների որոշման վրա: Համապատասխան մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ կիրառել»: