2019 թվականի նոյեմբերին Արցախում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է ներմուծվող ապրանքների ծավալի նվազում: Ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ, Արցախ է ներմուծվել 12.0 մլրդ դրամի չափով ապրանքանյութական արժեք, որը 0.2 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Նույն ժամանակահատվածների վիճակագրությունների համեմատությամբ 1.6 անգամ աճել է արտահանման ծավալը: Այս նոյեմբերին արտահանվել 16 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.9 մլրդ դրամի դիմաց:
Ընդ որում, ներմուծված ապրանքների 65.8 տոկոսը կամ 7.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանք ներմուծվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Արտահանումների մասնաբաժնում ևս գերակշռել է նույն ուղղությունը: