Արցախի ԿԸՀ-ից հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 50.534 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 48,3%-ը: Ստեփանակերտում տեղակայված 35 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 17.349 ընտրող կամ 44,5%-ը։
Ասկերանի շրջանում տեղակայված 42 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 6.919 ընտրող կամ 57,2%-ը։
Հադրութի շրջանում տեղակայված 42 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 4.901 ընտրող կամ ընտրողների 55,7%-ը։
Մարտակերտի շրջանում տեղակայված 45 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 6.858 ընտրող կամ 51,3%-ը:
Մարտունու շրջանում տեղակայված 39 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 8.285 ընտրող կամ 47,8%-ը։
Շահումյանի շրջանում տեղակայված 16 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 1.099 ընտրող կամ 51,4%-ը։
Շուշիի շրջանում տեղակայված 9 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 1.935 ընտրող կամ 49,0%-ը։
Քաշաթաղի շրջանում տեղակայված 61 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 2.978 ընտրող կամ 41,9%-ը։
Երևանում տեղակայված է 1 ընտրատեղամաս: Այստեղ քվեարկությանը մասնակցել է 210 ընտրող կամ 27,1%-ը։