«Իրավունք»-ը գրում է.
«Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին սատարել Վիտալի Բալասանյանին:
«Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ սակայն, Արցախի ՀՅԴ-ականները դեռ չունեն ոչ իրենց սեփական թեկնածուն, ոչ էլ վերջնականապես կողմնորոշվել են, թե ում են սատարելու:
Ըստ նույն աղբյուրի՝ Արցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի առաջին տասնօրյակում. «Համագումարի նման նիստ է անցկացվելու, որտեղ կհայտարարենք, թե ում ենք առաջադրում կամ ում սատարում: Այս պահին վստահ կարող ենք ասել՝ չկա մեկը, ում վստահ սատարելու ենք»:
Բայց նաեւ նկատենք, որ Բալասանյանին աջակցելու թեման մերկապարանոց չէ. նա այն ամենահավանական թեկնածուն է, ում ՀՅԴ-ն կարող է աջակցել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: