տուն Արցախ Արցախում հետաձգվել են մի շարք զանգվածային մշակութային միջոցառումներ

Արցախում հետաձգվել են մի շարք զանգվածային մշակութային միջոցառումներ

206
0

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (ՄԵՀԶ) որոշել է մարտի 16-ից մեկ ամսով՝ չեղարկել  կամ անժամկետ հետաձգել բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Հայտարարության մեջ ասվում է՝.

«Արցախի Հանրապետության ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները, կասեցնել գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: Գերատեսչությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից»։