տուն Արցախ Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք, ընդհանուր՝ 118 դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք, ընդհանուր՝ 118 դեպք

292
0

Արցախում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն առողջացել են:

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 1921 թեստավորում: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին: Կա 55 մեկուսացված անձ։

Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։