տուն Հասարակություն Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

175
0

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել: Աղբյուրի համաձայն, առայսօր Արցախի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»,-ասված է Արցախ / Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան գրառման մեջ: