Գրել էինք, որ ապրիլի 14-ին Արցախում լինելու է նախագահական ընտրության 2-րդ փուլ: Ըստ էության, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքին, ի դեմս Արայիկ Հարությունյանի, պակասել է 300 ձայն՝ «50+1» քվեներ ստանալու համար: Ու չնայած այս հանգամանքին՝ Արցախում լինելու է նախագահական ընտրության 2-րդ փուլ:
Արցախի նախագահական ընտրությունները ցույց են տալիս, որ Արցախը, միջազգայնորեն չճանաչված պետություն լինելով, առաջնորդվել եւ առաջնորդվում է ժողովրդավարության չափանիշներով:
Հիշեցնենք՝ Արցախում մարտի 31-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց մասնակցում էին Արցախի նախագահի 14 թեկնածու, 10 կուսակցություն, 2 կուսակցությունների դաշինք, որոնք պայքարում են խորհրդարանի 33 մանդատի համար: