տուն Արցախ Արցախում կորոնավիրուս հաստատված ընդհանուր դեպքերը 34 են. նախարարություն

Արցախում կորոնավիրուս հաստատված ընդհանուր դեպքերը 34 են. նախարարություն

409
0

Նոր կորոնավիրուսի(COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք:

Հուրախություն բոլորի, հիվանդությունը հաղթահարել են ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-են, մահացություն չի գրանցվել:

Տեղեկացնենք նաև, որ շարունակվում է 72 քաղաքացու մեկուսացումը, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ:

%d bloggers like this: