տուն Հասարակություն Առողջապահություն Արցախում կորոնավիրուսի թեստավորման համար նոր նմուշառումներ չեն իրականացվել

Արցախում կորոնավիրուսի թեստավորման համար նոր նմուշառումներ չեն իրականացվել

268
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօրվա ընթացքում որևէ քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում չի իրականացվել:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են: