Արցախում կորոնավիրուսի դեպքի հաստատման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը:
«Նման բան չկա, մինչև այսօր հաստատված որևէ դեպք չունենք: Արցախում վերահսկողությունը շարունակվում է թե տեղի բնակիչների, թե մեզ մոտ եկած զբոսաշրջիկների հետ կապված: Կասկածելի դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ»,-ասաց Կարինե Բալայանը:
Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե Արցախում կորոնավիրուսով դեպք է արձանագրվել՝ Իրանից Արցախ մեկնած ամուսինների մոտ: