տուն Արցախ Արցախում կորոնավիրուսի դեպքի հետ կապված՝ ասուլիս կլինի

Արցախում կորոնավիրուսի դեպքի հետ կապված՝ ասուլիս կլինի

189
0

Կորոնավիրուսի մեկ դեպք է հայտնաբերվել Արցախում: Araratnews.am-ը Արցախի տեղեկատվական շտաբից, որը համակարգում է կորոնավիրուսի հետ կապված գործընթացը, տեղեկացավ՝ այսօր՝ ժամը 18:00-ին, օպերատիվ շտաբի պետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ու Առողջապահության նախարարը ասուլիս են տալու այդ թեմայի մասին:

Փորձեցինք մանրամասն տեղեկություն լսել Արցախի առողջապահության նախարարից, սակայն ապարդյուն: Նախարարության բոլոր պաշտոնյաների հեռախոսները չեն պատասխանում զանգերին: