տուն Արցախ Արցախում կորոնավիրուսի ախտորոշմամբ պացիենտների վիճակը շարունակում է ծանր մնալ

Արցախում կորոնավիրուսի ախտորոշմամբ պացիենտների վիճակը շարունակում է ծանր մնալ

340
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի:

Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին:

Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:

Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:

Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է: