տուն Արցախ Արցախում ընտրում են նախագահ

Արցախում ընտրում են նախագահ

303
0

Այսօր Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրն է: Արցախի Հանրապետությունում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 637 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, ձևավորվել են 282 ընտրատեղամասեր: Ժամը 8:00-ին բացվել են 281 տեղամասերը:

Ս. Արզումանյանի խոսքով՝ Շուշիի Քրեակատարողական հիմնարկում քվեարկության սկիզբը կտրվի ժամը 11:00-ին:

«Բոլոր տեղամասային կենտրոններում պատրաստ են մեր քաղաքացիներին օգնելու, որպեսզի նրանք կարողանան իրացնելու իրենց ընտրական իրավունքը: Ընտրություններին մասնակցելը մեր քաղաքացիների իրավունքն է: Խնդրում ենք տեղամաս ներկայանալուց պարտադիր խստապահանջ լինել Ձեզ հետ, երկրորդ՝ բոլոր շրջապատի նկատմամբ և պահպանել տեղերում Ձեզ առաջարկվող կանխարգելիչ բոլոր կանոնները: Տեղերում կբացատրվեն քվեարկության ընթացակարգի ժամանակ սովորական պայմաններից տարբերվող որոշակի մեթոդներ և եղանակներ: Հավատարիմ լինենք մենք մեզ և փորձենք պատվով հաղթահարել ընտրությունների այս փուլը ևս: Առողջություն, բարին բոլորիս»,- մասնավորապես նշել է Ս. Արզումանյանը: