տուն Արցախ Արցախում ընտրությունների 2-րդ փուլը չի հետաձգվի

Արցախում ընտրությունների 2-րդ փուլը չի հետաձգվի

370
0

Ինչպես արդեն  տեղեկացրել ենք այսօր Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Այն կտևի մինչև մայիսի 12-ը։

Ըստ ԱՀ նախագահի հրամանագրի՝ վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։

Հրամանագրում նշված է. «Սահմանադրությամբ նախատեսված համապետական կարևոր միջոցառումների, ինչպիսինն են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների անցկացումը որևէ մեկի քմահաճույքը չէ, այլ առկա իրավիճակի հստակ գիտակցումն է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետևանքներով»:

Ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն առողջապահական և սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ: