Armtimes.com-ը գրում է.
Այսօրվա դեպքի վերաբերյալ մանրամասն զրույց եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ։ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Արմաման Բաբաջանյանի մտահոգությանը, որ 43 օրում ունեցել ենք 10 զոհ, վերջին 13 օրում՝ 7 զոհ։ Պատգամավորի խոսքով՝ սա արդեն առանձնապես Փաշինյանի ուշադրության կենտրոնում պետք է լինի։
Ավելի վաղ հայտնել էինք, այսօր Արցախում երկու զինծառայող է մահացել՝ Տիգրան Մանվելի Մանվելյանը, զինծառայող Տիգրան Հուսիսկի Մխոսյանը:
Վարչապետի համոզմամբ՝ այսօր այդ խնդրի խորքը հասկանալու համար պետք է գնալ, տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն ինչպես են իրար հետ շփվում․
«Ես զարմացա, երբ իմացա՝ ԱԺ պատգամավորներ ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են՝ էդ գողական ենթամշակույթը մեր ազգային ավանդույթների եւ ինքնության պահպանման համար շատ կարեւոր է, ես զարմացած եմ, ճշտելու առիթ չեմ ունեցել, բայց խնդիրը նաեւ այստեղից էլ է գալիս»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում