Կառավարության աշխատանքի շնորհիվ Ստեփանակերտում բացվել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիա: Սա գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Այսինքն նոր տիպի կորոնավիրուսի թեստերի արդյունքներն այսուհետ հնարավոր կլինի պարզել տեղում՝ խնայելով ժամանակն ու միջոցները»,- տեղեկացնում է Վահրամ Պողոսյանը: