տուն Արցախ Արցախում ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր է հեռարձակվելու․ Արցախի ՄԻՊ

Արցախում ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր է հեռարձակվելու․ Արցախի ՄԻՊ

185
0

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԼԱՎ ԼՈՒՐ… Քվեարկության ողջ օրը ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր է հեռարձակվելու:
Արցախի հանրային հեռուստատեսության և մասնագիտացված կազմակերպությունների կողմից այժմ վերջին աշխատանքներն են տարվում, որ վաղը հնարավոր լինի Ստեփանակերտի ու շրջկենտրոնների բոլոր 48 ընտրատեղամասերից քվեարկության ու հաշվարկի ողջ ընթացքը առցանց ուղիղ եթերով հեռարձակել: Հեռուստատեսությունը առավոտյան կհրապարակի համապատասխան հղումները:
Սա ողջունելի նախաձեռնություն է քվեարկության թափանցիկության լրացուցիչ երաշխիքների ապահովման գործում: Հուսամ՝ հաջորդ ընտրություններին հնարավոր կլինի բոլոր ընտրատեղամասերից ուղիղ եթեր ապահովել:
Իսկ ինչ վերաբերում է քվեարկության կազմակերպման աշխատանքներին, ապա ոչ միայն պետք է պատշաճ պայմաններ ապահովել ընտրական իրավունքների իրացման համար, այլ նաև այս իրավիճակում պետական մարմինների և ընտրական գործընթացում ներառված բոլոր անձանց (ներառյալ՝ ընտրողների) ամենամեծ ուշադրությունը պետք է դարձվի առողջապահական վտանգների չեզոքացման վրա: Փաստորեն, վաղը իրացնում ենք մեր ընտրական ու առողջապահական իրավունքները:
Ընտրությունների ավարտից հետո մենք կամփոփենք ընտրական ողջ գործընթացում ՄԻՊ աշխատակազմի ստացած դիմումներն ու կատարած աշխատանքները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով:
Առողջ եղեք և ընտրեք սեփական կամքով ու խղճի թելադրանքով»: