տուն Լուրեր «Ժողովուրդ». Արցախն ընտրել է անկախության ճանապարհը

«Ժողովուրդ». Արցախն ընտրել է անկախության ճանապարհը

96
0

Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը armlur.am-ի հետ զրույցում խոսելով  Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու առաջարկի մասին, այսպիսի հայտարարություն է արել. «Արցախի ժողովուրդն իր ձայնը  տվել է  անկախ պետականությանը:  Աշխարհում հայության թիվը 10 մլն է, Արցախի բնակչության թիվը` 150.000, ՀՀ-ի բնակչության թիվը 3 մլն: Այսքանից հետո, մի քանի հոգու կարծիքը  լսելով, ասում են՝ չլինի՞ Արցախը պետք է միանա այլ պետության: Ախր մենք միասին ենք չէ՞ կառուցել Արցախը: Ինձ համար ցավալի է, որ բոլորը քննարկում են մեկ մարդու հայտարարությունը: Կամ մեկնաբանում են ՌԴ մեկ այլ քաղաքական գործչի հայտարարությունը (նկատի ունի Ժիրինովսկուն-խմբ.), ով արտահայտել է իր  կարծիքը:  Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է  արձագանքենք»: Ըստ Բաբայանի՝ կան մարդիկ, ովքեր սպասում են այդպիսի հայտարարությունների, որպեսզի հիշեցնեն իրենց մասին:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը