տուն Լուրեր Արցախյան հարցում միայն մեկ գերտերություն կա և այդ գերտերությունը հենց Արցախն է.Հայկ...

Արցախյան հարցում միայն մեկ գերտերություն կա և այդ գերտերությունը հենց Արցախն է.Հայկ Խանումյան

288
0

hayk okkkkkk

Ինչպես գիտենք, օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան Իլհամ Ալիև հանդիպումը: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Araratnews.am-ի հետ զրույցում իր տեսանկյունից ամփոփել է հանդիպումը և խոսել դրանից բխող հնարավոր հետևանքների մասին.«Ես մի քանի անգամ ասել եմ, որ Արցախյան հարցում միայն մեկ գերտերություն կա և այդ գերտերությունը հենց Արցախն է: Առանց Ստեփանակերտի մասնակցության՝ որևէ քննարկում Արցախի ճակատագրի շուրջ հենց սկզբից դատապարտված է մնալու քննարկման մակարդակի: Ինչն էլ, արդեն գրեթե երկու տասնամյակ, իրականացվում է տարբեր պետական գործիչների կողմից: Ինչ վերաբերվում է Ալիև-Սարգսյան հանդիպմանը, ապա պետք է հիշել, որ ընդամենը մեկ ամիս առաջ այս գործիչները փոխադարձ սիրո հրապարակային խոստովանություն կատարեցին: Ս.Սարգսյանը նշեց, որ իր համար Ադրբեջանի նախագահի լավագույն թեկնածուն Ի. Ալիևն է, իսկ վերջինս էլ Հայաստանի լավագույն իշխանությունը պատկերացնում է Ս. Սարգսյանի տեսքով:

Այս ամենի մեջ բոլորովին էլ երգիծանք չկա, Ադրբեջանի և ՀՀ իշխանությունները շատ քիչ բանով են իրարից տարբերվում, և նրանց միացնող ամենակարևոր գործոններից մեկն էլ ղարաբաղյան հակամարտությունը սեփական իշխանության պահպանման համար օգտագործելն է: Այլ բան է, որ Բաքվում և Երևանում դա տարբեր կերպ է արվում, բայց դրդապատճառը նույնն է»: Հայկ Խանումյանը նշել է, որ այս  համատեքստում իրեն առավել մտահոգում է Արցախյան հասարակությունում կենսունակ կառույցներ, ինստիտուտներ ստեղծելը, որն, ըստ նրա, թույլ կտա արդյունավետ հսկողություն իրականացնել իշխանությունների գործողությունների և Արցախի ճակատագրի շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացների վերաբերյալ:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here