տուն Լուրեր Արցախյան խնդրի լուծումը չի բխում Ռուսաստանի շահերից

Արցախյան խնդրի լուծումը չի բխում Ռուսաստանի շահերից

331
0

alievsargsyanԴեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկություններով նոյեմբերի 19-ին կայանալու է Սարգսյան-Ալիև հանդիպումը: Այս կապակցությամբ Araratnews-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ` փորձելով պարզել, թե ինչ ակնկալիքներ կարող են լինել այդ հանդիպումից: Մեր հետ զրույցում քաղաքագետը նշեց.«Ինձ թվում է այդ հանդիպումը կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք է, քանի որ Գյուլը գնաց Բաքու, Սերժ Սարգսյանը գնաց Արցախ, ու ինչ որ պայմանավորվածություններ են ձեռք բերվում։ Կարծում եմ, եթե 19-ին չլինի՝ մոտակա շրջանում հանդիպումը կկայանա, ու վերջնական համաձայնություններ են ձեռք բերվում: Թուրքիան նաև տեղեկատվություն տարածեց, որ պատրաստ է սահմանը բացել, եթե տարածքները հետ տրվի ` նախկինում երկու տարածքի մասին էր խոսվում, հիմա արդեն հինգ տարածքի վերաբերյալ է այսպես ասած փաթեթային համաձայնությունը`որով Արցախի խնդիրը կապվում է Թուրքիայի հետ սահմանի բացման հետ: Քանի որ Կազանում, ինչպես նշվում է, Ալիևն է դեմ եղել այս տարբերակին, գնացել են Ալիևին համոզելու, իսկ եթե Ալիևը համոզվեց, ապա Սերժ Սարգսյանը կարծես թե այս հարցի շուրջ իր համաձայնությունը, կարելի է ասել, տվել է»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր են որոշակի առնչություններ այս պայմանավորվածությունների և Մաքսային միության անդամակացության շուրջ ընթացող գործընթացների միջև, Արմեն Գրիգորյանը նշեց, որ նման փոխազդեցությունները չեն բացառվում. «Այս առումով կարող են որոշակի փոխկապակցվածություններ լինել, որովհետև նույն ОРТ-ն հայտարարեց, որ առանց Արցախի հարցի լուծման Հայաստանը Մաքսային միությանը չի անդամակցի, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանը ցանկանում է լուծում գտնել, թե ինչ-որ տարբերակներով օգտագործում է դա, քանի որ, եթե խնդիրը լուծվեց, արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա դրանից հետո տարածաշրջանում իր ազդեցությունը պահել, որովհետև զինամթերքի մրցավազքը և այլն օրակարգից դուրս են գալիս»,- եզրափակել է քաղաքագետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here