տուն Արցախ Արցախի նորընտիր նախագահը դիմելու է դատախազություն

Արցախի նորընտիր նախագահը դիմելու է դատախազություն

428
0

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ասուլիսում ասաց, որ ընտրությունների արդյունքը մեր ժողովրդի հաղթանակն է: «Քաղաքական ընդդիմախոսների մի մասը բոյկոտել էր ընտրությունները, հատուկ քաղաքական երանգ հաղորդել: Տեսնելով ընտրության արդյունքները, համաճարակը հիմք ընդունելով, փորձել են քաղաքական երանգավորում տալ»,- ասաց Հարությունյանը:

Ինչպես նշեց Արայիկ Հարությունյանը, պետք է համախմբվենք՝ այս իրավիճակից դուրս գալու համար, քանի որ տնտեսական աղետի վտանգ կա:

Նորընտիր նախագահը հավաստիացրեց՝ քաղաքական հետապնդում չի լինելու Արցախում, դատարան, դատախազություն չի դիմելու, չնայած հայտարարել էր նախընտրական շրջանում անելու է նման բան: «Միայն մի հայտարարության հիման վրա կդիմեմ դատախազություն, քանի որ մեզ մեղադրել էր հարսանիքներին, թաղումներին գումար բաժանելու համար»,- ասաց Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պարտականությունները կստանձնի մայիսի 22-ից։