Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանն ասաց, որ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը եւս պատրաստ է անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար:
Հիշեցնենք՝ դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար ՀՀ նախկին վարչապետերի միջնորդությունը:
Ի դեպ, դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց Ալումյանին խոսել ըստ էության եւ հստակ ներկայացնել միջնորդությունը: