Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքը 1 մլն ՀՀ դրամ է փոխանցել ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին:
Նշեմ, որ Արցախում առայսօր համավարակի բռնկման դեպքեր, բարեբախտաբար, չեն արձանագրվել. նոր կորոնավիրուսի վարակը հայտնաբերվել է 8 քաղաքացիների մոտ, որոնցից 5-ն արդեն ապաքինվել են: Հորդորում եմ բոլորիդ խստորեն հետևել առողջապահության նախարարության կողմից տրվող հրահանգներին վարակի հետագա տարածման վտանգից խուսափելու համար:
Առողջություն բոլորիս»: