տուն Արցախ Արցախի նախագահի խորհրդականը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում ենթադրաբար Ադրբեջանից կառավարվող ՖԲ...

Արցախի նախագահի խորհրդականը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում ենթադրաբար Ադրբեջանից կառավարվող ՖԲ էջերի վրա

229
0

Հայկական անուն-ազգանունով պրոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից: Այս պրոֆիլը հատկապես վերջին օրերին «վերաորակավորվել է» և կեղծ լուրեր է տարածում Հայաստանում և Արցախում կորոնովիրուսի իրավիճակի մասին (https://www.facebook.com/profile.php?id=100013309209106):

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Մինչ այդ կենտրոնացած էր զինվորականների, զինված ուժերի հետ ասոցացվող մարդկանց դեմ ակնհայտ կեղծ լուրերի տարածմամբ: Ընդ որում, սրան կարելի է հանդիպել մեծ թվով հայաստանյան, արցախյան, սփյուռքի խմբերում, որտեղ քիչ չեն նմանատիպ կոտրված պրոֆիլները:

Պատկան մարմինների ուշադրությանն եմ ներկայացնում այս ու նմանատիպ էջերը, որոնք այս պահին էլ խուճապ, ակնհայտ սուտ, կեղծիք պարունակող նյութեր են տարածում: