տուն Արցախ Արցախի նախագահը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցելու մասին

Արցախի նախագահը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցելու մասին

257
0

Արդյոք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  հանդիպել է  Արցախի խորհրդարանական ընտրություններում երկրորդ ուժի ղեկավար, «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանի հետ:

Արայիկ Հարությունյանը  բացասական պատասխանեց՝ հիշեցնելով, որ Սամվել Բաբայանը եւս հերքել է հանդիպման լուրերը: «Սամվել Բաբայանն ասել է՝ իրեն պաշտոնը չի հետաքրքրում: Ցանկացած  իրեն հարգող քաղաքական գործչի պաշտոնը չի հետաքրքրում: Նրան հետաքրքրում է ծրագրի շուրջ համագործակցելը»,- ասաց նորընտիր նախագահը:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պարտականությունները կստանձնի մայիսի 22-ից: