Արցախի Հանրապետությունում առաջին անգամ միաժամանակյա ընտրություններ են: Առաջին անգամ է, որ համամասնական ընտրությամբ են ընտրվում թեկնածուները:
Արցախի ԿԸՀ նախագահը հրավիրված ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց ընտրողներին. Արցախի ընտրողների 73 տոկոսը մասնակցել է ընտրական գործընթացին:
Համաձայն Արցախի ընտրական հանձնաժողովների ստացած արդյունքների՝ ԿԸՀ-ը հրապարակում է ընտրության նախնական արդյունքները:
Արցախի Հանրապետության նախագահի ընտրությանը, ըստ ցուցակների, պետք է մասնակցեր 104 348 հոգի, սակայն մասնակցել է 76728 հոգի:
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625։
Արցախի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50+1 տոկոսը: Պետք է անցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 14-ին:
Յուրաքանչյուր թեկնածուին կողմ են քվեարկել.
Բալայան Քրիստին — 202 ընտրող կամ 0,3 տոկոսը,
Բալասանյան Վիտալի- 10755 ընտրող կամ 14,7 տոկոսը,
Ամիրյան Սերգեյ – 106 ընտրող կամ 0,2 տոկոսը,
Բաբայան Դավիթ- 587 ընտրող կամ 0,8 տոկոսը,
Լալայան Բելլա- 162 ընտրող կամ 0,2 տոկոսը,
Հարությունյան Արայիկ- 36 076 ընտրող կամ 49,26 տոկոսը,
Խանումյան Հայկ – 962 ընտրող կամ 1,3 տոկոսը,
Իշխանյան Դավիթ- 1873 ընտրող կամ 2,56 տոկոսը,
Բադասյան Վահան- 743 ընտրող կամ 1 տոկոսը,
Մայիլյան Մասիս – 19 360 ընտրող կամ 26,4 տոկոսը,
Ղուլյան Աշոտ- 1683 ընտրող կամ 2,3 տոկոսը,
Իսրայելյան Ռուսլան – 368 ընտրող կամ 0,5 տոկոսը,
Դադայան Աշոտ — 198 ընտրող կամ 0,3 տոկոսը,
Պողոսյան Մելսիկ- 141 ընտրող կամ 0,2 տոկոսը:
Հայկ Մագոյան