տուն Արցախ Արցախի մի քանի համայնքի և շրջանի բնակիչներն ապահովվել են 15 օրվա համար...

Արցախի մի քանի համայնքի և շրջանի բնակիչներն ապահովվել են 15 օրվա համար անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով

163
0

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում 15 օրվա համար անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովվել են Քաշաթաղի շրջանի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքները, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Ասկերանի շրջանի ինքնամեկուսացված բնակիչները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը։

Հիշեցնենք, որ մինչ այժմ Արցախում կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք է հաստատվել: