տուն Արցախ Արցախի մեկուսացումն անթույլատրելի է. Մասիս Մայիլյան

Արցախի մեկուսացումն անթույլատրելի է. Մասիս Մայիլյան

298
0

Արցախի մեկուսացումը և նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի է։ Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի բացման ժամանակ ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։

«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի կարծիքներ փոխանակենք, եւ հույս ունեմ, որ արդյունքների հիման վրա կստեղծվի մշտապես գործող հարթակ։ Հույս ունեմ, որ դա կդառնա ուղերձ այն մասին, որ Արցախի մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորությունից զրկելն անթույլատրելի են։ Մեր խորին համոզմամբ՝ մեկուսացումը պատերազմի շարունակումն է։ Այնինչ, համագործակցությունը խաղաղության հիմքն է, եւ մեր ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այդ հիմքի ամրապնդման համար, հանուն տարածաշրջանի ապագայի»,- ասաց Մայիլյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here