տուն Արցախ Արցախի Հանրապետության 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է

Արցախի Հանրապետության 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է

301
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են: