տուն Արցախ Արցախի ընտրություններում տեղի ունեցած անճշտությունները տեխնիկական վրիպակներ են. ԱՀ Ոստիկանություն

Արցախի ընտրություններում տեղի ունեցած անճշտությունները տեխնիկական վրիպակներ են. ԱՀ Ոստիկանություն

331
0

«Ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակամանը, ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համապատասխան ստուգումների արդյունքում պարզվել է, որ զույգ քույրեր Իննա և Աննա Վիտալիի Աբրահամյանները, ովքեր ընտրական հանձնաժողովի անդամներ են, մասնակցել են ընտրություններին և քվեարկել ըստ ընդգրկված ընտրատեղամասի, Աննա Աբրահամյանը` Ստեփանակերտի թիվ 1/11, իսկ Իննա Աբրահամյանը՝ թիվ 1/13: Ծրագրի 1 տառի վրիպակի պատճառով երկուսի անունն էլ ընտրական ցուցակներում Իննա է նշվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել՝ ամեն մեկն իր փոխարեն,-ասվում է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: