տուն Արցախ Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը

Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը

297
0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին շարունակել է նույն օրը առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին:

Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենքը: