Այսօր Արցախի նորընտիր Ազգային ժողովը փակ քվեարկությամբ՝ 29 կողմ, 4 դեմ ձայներով Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:
Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995 թվականին: Նա շնորհավորեց նորընտիր խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերին եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Արցախի ԱԺ նախագահը շնորհակալություն ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանին, որը, ի դեպ, Արթուր Թովմասյանի մորաքրոջ թոռն է: