տուն Արցախ Արցախի Ազգային ժողովը հունիսի 30-ին արտահերթ նիստ կգումարի

Արցախի Ազգային ժողովը հունիսի 30-ին արտահերթ նիստ կգումարի

213
0

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը հրապարակել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի  և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին արտահերթ նստարջան գումարելու մասին: Նստաշրջանի օրակարգը սահմանվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից։

Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը.

1․Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը                     հաստատելու մասին (Զեկուցող՝  ԱՀ Ֆինանսների  նախարար Վահրամ Բաղդասարյան);

  1. «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝ պատգամավոր  Արամ Գրիգորյան);
  2. «Յոթերորդ գումարման Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺN-011-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝ ԱԺ նախագահ Ա. Թովմասյան);
  3. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը (Զեկուցող՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան);
  4. Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում (Զեկուցող՝ Խորհրդի նախագահ Արսեն  Առստամյան)։