տուն Լուրեր Արցախի ԱԳՆ-ն մերձավորարևելյան իրադարձությունների մասին

Արցախի ԱԳՆ-ն մերձավորարևելյան իրադարձությունների մասին

201
0

Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. այս մասին հայտարարություն է տարածել Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը:

«Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։

Արցախի ԱԳՆ-ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։