Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև Մարտի 1-ի իրադարձություններին և այդ համատեքստում Արցախից Երևան զորք բերելու մասին խոսակցություններին:
Նրա խոսքով, այդ ժամանակ Արցախից զորք չի բերվել:
«Արցախի Պաշտպանության բանակը Զինված ուժերի ստորաբաժանում է, եթե տեղաշարժ է լինում, դա չի նշանակում Արցախից բերել Հայաստան: Դա տեղաշարժ է եղել հայկական զինված ուժերում:
Այո, ՊԲ-ի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երևանում»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը: