Ռուսաստանի ադրբեջանցիների միության համակարգող խորհուրդը (САР) և Ադրբեջանական մշակույթի համաշխարհային հիմնադրամը (ВАКФ) հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջվում է արգելել Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում «Արցախ» պետական համույթի ելույթը: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО — ն:
Տեքստում նշվում է, որ «սադրանք» է կազմակերպվել, քանի որ անսամբլի անունը «նպաստում է Ադրբեջանի տարածքներում չճանաչված ռեժիմին»:
«Մենք բողոքում ենք և համապատասխան կառույցներին խնդրում ենք դադարեցնել հերթական սադրանքը՝ Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում: «Արցախ» ստեղծագործական թիմը չի կարող ելույթ ունենալ Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանցիները նաև կարծում են, որ «Արցախ» համույթի համերգի անցկացումը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համաձայնագրերին և չի բավարարում երկու երկրների շահերը:
САР-ի և ВАКФ-ի նամակն ուղղված է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, Ազգությունների դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովին, Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովին, Սիմֆերոպոլի քաղաքապետ Ելենա Պրոցենկոյին: