տուն Տնտեսական Արտաքին տրասնֆերտների աճը կտրուկ նվազել է

Արտաքին տրասնֆերտների աճը կտրուկ նվազել է

96
0

փող

Կենտրոնական բանկը օրերս հրապարակեց այս տարվա ապրիլ ամսին արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ տվյալները, ըստ որի` դեպի Հայաստան կատարված ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը (ընդհանուր ներհոսքից հանած արտահոսքը) այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է ընդամենը 617 հազար դոլարով կամ 0.6%-ով: Հիշեցնենք, որ ԿԲ-ի վերջերս հրապարակած դրամավարկային քաղաքականության ծրագրում այս տարվա համար ակնկալվում է դրամական փոխանցումների 4.5-6.5% աճ:

Ուշագրավ է, որ աճի նվազման միտումը գնալով մեծանում է: Այսպես, այս տարվա առաջին 2 ամիսներին զուտ մասնավոր տրանսֆերտների աճը (նախորդ տարվա առաջին 2 ամիսների համեմատ) ավելի նշանակալի թիվ էր՝ 9.2%, մարտին այն դարձավ 1.4% և ապրիլին, ինչպես արդեն նշվեց, 0.6%: Սա նշանակում է, որ նման միտումների պահպանման դեպքում առաջիկա ամիսներին արտաքին տրանսֆերտները կարող են նվազել: